Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 5 տուժող: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ճանապարհային ոստիկանությունից:
Նրանց ինքնությունը դեռ ճշտվում է:
Նշենք, որ Lexus-ի վարորդը ծանրամարտիկ 26-ամյա Նորայր Վարդանյանն է: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդին է:

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի




























