Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի եւ Գլինկայի փողոցի խաչմերուկում, սեպտեմբերի 13-ին, ժամը 01.00-ի սահմաններում, իրար են բախվել «ՎԱԶ-21070», «Տոյոտա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Տոյոտա»-ի, «Օպել»-ի վարորդները եւ վերջին ավտոմեքենայի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:





























