Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը ընդունվեց Ռուսաստանի կոպիտ ճնշման հետեւանքով: Այդ մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Մանուչարյանի խոսքով, Հայաստանի իշխանություններն ավելի քան երեք տարի լուրջ բանակցություններ էին վարում Եվրոպայի հետ, եւ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները եվրոպական արժեքների քարոզ էին անում, այնուհետ միաժամանակ հայտարարեցին Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին. «Այս ամենն ապացուցում է, որ Մաքսային միությունը տնտեսական կառույց չէ. իրականում այն ռազմաքաղաքական, քաղաքական ու աշխարհաքաղաքական միություն է»:

Մանուչարյանը նշել է, որ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշումը անսպասելի էր մեր իշխանությունների համար, սակայն սպասելի էր ԱՄՆ-ի համար, քանի որ Հայաստանի ողջ պետական ապարատը ամերիկյան ազդեցության ներքո է:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am