NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Ղազախստանի կրթության նախարարության տնտեսագիտության ինստիտուտի համաշխարհայնացման ու ինտեգրացիայի բաժնի վարիչ Բուլատ Հուսաինովը խոսում է Ղազախստանի Միացյալ մաքսային միությանն անդամակցելու առավելությունների ու թերությունների մասին:
Հումաքյին ապրանքների արտահանման հետ երկրիրը նախկինում էլ խնդիրներ չի ունեցել: Իսկ պատրաստի ապրանքների հետ ավելի բարդ է: Ղազախական ավտոշուկան լայնորեն գրավում են ռուսական մեքենաները՝ շնորհիվ տուրքերի բացակայության(ավելորդ չի լինի այդ մասին մտածել նաեւ Հայաստանում): Իսկ ղազախական ապրանքները, որոնք առանց տուրքերի ռուսականից ավելի էժան են, այժմ կարել է ազատորեն վաճառել Ռուսաստանում: Սակայն տանը այդ պատճառով դրանց գները բարձրանում են: Իհարկե, Հայաստանում քիչ են ապրանքները, որոնք ավելի էժան կլինեն քան ռուսականը կամ ղազախականը(եթե տնտեսության հիմքըէմետաղը, հացահատիկն ու վառելանյութը ներկրվում են): Սակայն, այնուամենայնիվ, ենթադրությունը բավական հստակ է. ցանկացած բանակցության ընթացքում պետք է պաշտպանել հայրենական ապրանքը:

Ի՞նչ է շահել Ղազաղխստանը եվրասիական ինտեգրացիայից:

Ապրանքների արտահանման հետ կապված որեւէ սահմանափակում չկա: Մենք ինքներս ենք ընտրում որտեղ արտահանել: Առավել եւս որ Մաքսային միության անդամ երկրների ներսում արտահանումը ծավալուն չէ. երեքի դեպքում էլ այն տարբեր ուղղություններով է ընթանում: Սակայն եթե խոսենք ընդհանուր ինտեգրացման մասին, ապա Ղազախստանը քիչ է շահել: Միջոցառումներից մեկի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամներից Տատյանա Վալովայան նույնպես արձանագրել է այդ մասին: Առայժմ, ցավոք, մենք դեռ ոչինչ չեն շահել: Բելոռուսը՝ այո, Ռուսաստանն էլ  այո: Ուկրաինայի համար օգտավետությունը հաշվարկել է Ուկրաինայի Գիտությունների ակադեմիային տնտեսագիտության ու կանխատեսման ինստիտուտը եւ ՌԳԱ-ի ժողովրդական տնտեսության կանպատեսման ինստիտուտը(հիմնական օգուտը գազի գինն է ու դեպի Ռուսաստան արտահանման աճը): Իսկ վերջիններիս գնահատմամաբ, Բելոռուսում 2030թ.-ին Մաքսային միության շնորհիվ ՀՆԱ-ն կաճի 14 մլրդ դոլարով, Ղազախստանում՝ 13, իսկ Ռուսաստանում՝ 75 մլրդ դոլարով:

Ըստ էության, քիչ թե շատ, տնտեսություններին համապատասխան…

Հասկանալի է, որ ինչ-որ մեկն ասում է՝ մեծ հաշվով առավելապես շահում է Բելոռուսը: Այսօր, օրինակ, նրանց կաթնամթերքն ու մսամթերքը մրցունակ են ամբողջ աշխարհում, այդ թվում նաեւ Ղազախստանում:

Իսկ չի՞ խանգարում արդյոք Մաքսային միությունը մետալուրգիական արտադրանքը, մասնավորապես՝ պղինձը արտահանելուն:

Ոչ, մեր հումքային արտադրանքի դիրքերն արդեն ամրապնդվել են: Պղնձի, սեւ ու գունավոր մետաղի արդյունահանմամբ զբաղվող մեր ընկերությունները՝ «Ղազախմիս»-ը եւ ուրիշները, ինչպես արտահանել են այն երրորդ երկրներ, այնպես էլ շարունակում են: Առավելաես շահել է Ռուսաստանը, քանի որ ռուսական ավտոմեքենաների ներկրումը Ղազախստան ավելացել է: Դրա վերաբերյալ որոշակի հետազոտություններ են անցկացվել: ԱՀԿ Ռուսաստանի անդամակցման հետեւանքների շուչջ սեմինարներից մեկի ժամանակ գերմանացի կազմակերպիչները ապշել էին, տեսնելով, թե արժեքի ու քանակի տեսակետից որքան է կրճատվել գերմանական ավտոմեքենաների ներկրումը Միջին Ասիայի երկրներ: Ոչ, մեր հումքայի դիրքերն արդեն կայուն են: Մաքուր պղնձի առթիվ, չգիտեմ, հնարավոր է, սակայն չէր կարելի ամենուրեք պնդել մերը, թեեւ շատ բան կախված էր բանակցությունները վարողներից: Եւ այս դեպքում ռուսական կողմը չէր հրաժարվում իր շահերից:

Այն բանից հետո, երբ Միացյալ մաքսային միությունում հանվել են տուրքերը, շատ ղազախական ապրանքներ ավելի էժան են դարձել ռուսականի համեմատ: Դա առավելությու՞ն է:

Հակառակը: Երբ Ռուսաստանում աճեց դրանց պահանջարկը, այստեղ դրանց գները բարձրացան. գրեթե ամբողջ սննդամթերքն ու բենզինը: ահա թե ինչ էր պետք հաշվի առնել:

Հնարավոր է, անհրաժեշտ է միավորել ոչ միայն մաքսային համակարգը, այլ նաեւ հարկերը: Որպեսզի բիզնեսի համար հնարավորություններն ամենուրեք միեւնույնը լինեն…

Շատ բան կառուցված է հենց դրա հիման վրա: Օրինակ, ինչ-որ ռուս մեծահարուստ Ալմա-Աթայում շուկա է հիմնել: Ղազախստանում հարկերը ցածր են, քան Ռուսաստանում: Ահա եւ սկսել են Ռուսաստանից բիզնեսը տեղափոխել այստեղ: Սակայն ամեն բան այդքան էլ պարզ չի: Այդ նույն մեխահարուստին Մոսկվայում ասում են՝ վաճառի քո շուկան: Այսինքն Ռուսաստանում իրավիճակը պարզել են ու սկսել են զբաղվել հովանավորչությամբ:

Սակայն արտաքին առեւտուրը Միության շնորհիվ այսպես թե այնպես աճել է…

Այն մասին հայտարարությունը, որ առեւտուրն աճել է, չափանիշ չէ: առեւտուրն աճել է ոչ միայն ինտեգրացիայի շնորհիվ, այլ նաեւ առհասարակ արտաքին առեւտրի միտումների շնորհիվ: Ո՛չ Գլազյեւը, ո՛չ Շուվալովը այդ մասին չեն խոսում: Միայն լավի ու լուսավորի մասին: Իսկ եթե մի երկիր շեշտը դնում է հումքային ապրանքի արտահանման վրա, ապա արտահանման իրական աճի տեսանկյունից այն միշտ ետնամասում կգտնվի:

Որքանո՞վ են այդ առավելություններն ու թերությունները վերաբերում Հայաստանին:

Այդ մասին խոսելուց առաջ պետք է գնահատել անդամակցման հետեւանքները: Ոչ ոք այդ հետեւանքները չի հաշվարկել:

Զրուցեց Արամ Գարեգինյանը