Պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան ջնջել է Բարաք եւ Միշել Օբամաներին վերաբերող ռասիստական թվիթը՝ միաժամանակ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին մեղադրելով սոցցանցերից օգտվողներին թունավորելու մեջ։
«Դեռ բոլորը կարծիք չե՞ն հայտնել @navalny-ի հրամանով», - հարցրել է նա նախկինում իրեն ռասիզմի մեջ մեղադրողներին:
Ավելի վաղ ռուսական խորհրդարանի ստորին պալատի էթիկայի հանձնաժողովում հրաժարվել էին քննել Իրինա Ռոդնինայի թվիթերյան հրապարակումը, քանի դեռ դրա համար պաշտոնական դիմում չէին ստացել, հաղորդում է polit.ru-ն:
Իր հերթին էթիկայի հանձնաժողովի անդամ Յան Զելինսկին «Ռուսկայա սլուժբա նովոստեյ»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ «որպես պատգամավոր եւ քաղաքացի»՝ Իրինա Ռոդնինան իրավունք ունի տեղադրել օրենքով չարգելված ցանկացած լուսանկար: «Նա ԱՄՆ-ի նախագահին տեսնում է որպես բանանների սիրահար: Ի՞նչ կա դրա մեջ: Այստեղ քրեական ոչինչ չկա: Հավանաբար, ԱՄՆ-ի կառավարությունը բլոգերներին լավ է վճարում՝ որեւէ աղմուկ բարձրացնելու համար», - ասել է Յան Զելինսկին:
Հիշեցնենք, որ բլոգերները Ռոդնինային մեղադրել էին ռասիզմի մեջ, քանի որ վերջինս Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել էր Օբամայի մի լուսանկար, որտեղ վերջինս բանանին էր նայում:
Բանանով Օբամա. Ռոդնինային մեղադրել են ռասիզմի մեջ http://news.am/arm/news/171340.html





























