Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Պրոգրես ավանի թիվ 29 դպրոցում սննդից թունավորված աշակերտների թիվը հասել է 27-ի: Այս մասին հաղորդում է ՌԴ Առողջապահության նախարարության տարածաշրջանային կայքը:

«Բոլոր երեխաների վիճակը միջին ծանրության է, սուբֆեբրիալ ջերմաստիճան, կայուն վիճակ: Նախնական ախտորոշումը՝ գաստրոէնտերոկոլիտ»,-ասված է հաղորդագրության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի էր 22 թունավորվածների մասին: Բոլոր տուժածները 7-16 տարեկան աշակերտներ են: Թունավորման պատճառները ճշտվում են:

Ուրալում 22 երեխա թունավորվել է դպրոցական ճաշից