Մկնասպան պատրաստուկ խմելու եւ երկու անչափահաս երեխաներին նույն պատրաստուկը խմեցնելու համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Քրիստինե Գալտսյանը բողոքարկել է դատավճիռը։
NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ կինը դիմել է Քրեական եւ զիվորական վերաքննիչ դատարան՝ խնդրելով վերանայել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` իրեն 12 տարի ժամկետով ազատազրկման դատարապտելու վերաբերյալ։
Մոտ երկու ամիս է՝ ընթանում է դատաքննությունը, Վերաքննիչը դեռ որոշում չի կայացրել։ Հերթական նիստը նշանակված է սեպտեմբերի 30-ին։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վարդենիսի Ակունք գյուղում 25-ամյա մի մայրիկ փորձել է ինքնասպանություն գործել, ինչպես նաեւ սպանել իր երկու փոքրիկ՝ երեք ու վեց տարեկան որդիներին: Նա մկնդեղ է խմեցրել նրանց եւ քնեցրել, ինչից հետո ինքն է խմել: Սակայն երբ նրանց ինքնազգացողությունը վատացել է, նրանց մտերիմները տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց: Բարեբախտաբար թե մայրը, թե երեխաները կենդանի են մնացել: Ոստիկանությունում հարուցվել էր քրգործ 34-104 հոդվածի 2-դ մասի 1-ին հատվածով (սպանության հանցափորձ): Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով եւ դատապարտել ազատազրկման 12 տարի ժամկետով: Քրիստինե Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոփոխվել է եւ ընտրվել կալանավորում: Դատաքննության ընթացքում հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել: Պարզվել է, որ Քրիստինե Գալստյանը այդ քայլին դիմել է ամուսնու եւ սկեսրոջ պատճառով. քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են: Կինը դատարանում պատմել է, որ 8 տարի ընդհանրապես չի իմացել, թե ամուսնական կյանքն ինչ բան է, մշտապես վեճեր ֆինանսական խնդիրների հետ կապված, խանդի տեսարաններ եւ այլն:





























