Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անիմաստ ու անշահավետ է համարում «Թբիլիսիի շրջանցիկ երկաթուղին», որի աշխատանքների դադարեցման համար նախագահ Սահակաշվիլին մեղադրել էր կառավարության ղեկավարին:
«Կան շատ հարցեր (նշված նախագծի հետ կապված), եւ եթե որեւէ մեկը հարցեր ունի, կարող եք ազատ քննարկել հարցը եւ կտեսնեք, որ այլ անիմաստ նախագծերի հետ մեկտող, այս նախագիծն էլ միանգամայն անշահավետ է երկրի համար», - լրագրողներին ասել է Իվանիշվիլին:
Իր հերթին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Քվիրիքաշվիլին հայտարարել է, որ վերջնական որոշում չի կայացվել: «Զարմացնում է նախագահի հայտարարությունները մի նախագծի առնչությամբ, որի համար վերջնական որոշում չկա: Մենք դադարեցրել ենք ծրագիրը, քան որ տեխնիկական հարցեր քննարկելու կարիք կա», - լրագրողներին ասել է Քվիրիքաշվիլին: Նախկինում նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի կառավարությունը դադարեցրել է շինարարությունը՝ մինչեւ որ այն շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ որոշում կայացվի, հայտնում է «Նովոստի-Գռուզիան»:
Հիշեցնենք, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել էր շրջանցիկ երկաթուղու շինարարության վայր, որտեղ լրագրողներին հայտնել էր, որ շինարարությունը դադարեցվել է միայն այն պատճառով, որ դրանով զբաղվում են «Միշան ու Գիգին» (Ուգուլավան՝ Թբիլիսիի քաղաքապետը): Դիմում եմ վարչապետին եւ կոչ անում խելքի գալ, քանի որ այդ որոշումը ինքն անձամբ է կայացրել: Դա Թբիլիսիի ապագան է», -հայտարարել էր Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահը զայրացած է եւ վարչապետին կոչ է անում «խելքի գալ»





























