Հայաստանի կառավարությունը Երեւանի Կոզեռն թաղամասում 298 քառ. մետր տարածք կնվիրի «Երեւան իմ սեր» հիմնադրամին՝ ցածրահարկ շենք կառուցելու նպատակով:
Հարցը ներառտվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում: Հողամասի 1 քառ. մետրի կադաստրային արժեքը գնահատված է 25,3 հազ. դրամ: Կառուցվելիք շենքը հանդիսանալու է «Հանրային կենտրոն» եւ անվճար հատկացվելու է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու սպասավորների եւ համայնքի հոգեւոր կարիքների համար։
Նշենք, որ «Երեւան իմ սեր» հիմնադրամը հիմնադրել է ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Այս հիմնադրամի հրավերով այս տարվա մայիսին Հայաստան այցելեց Ուելսի արքայազն Չարլզը:





























