Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի մեջ տեղադրված են եղել մետաղյա նմուշներ՝ իրանի մետաղի նեյտրոնային հոսքի ազդեցությամբ պայմանավորված փոփոխությունների ուսումնասիրման համար: Այժմ դրանք պետք է ուղարկվեն Նիդերլանդներ՝ հետազոտման:

Հետազոտման արդյունքները կօգտագործվեն 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի վիճակի վերլուծության ու գնահատման եւ ռեակտորի հետագա աշխատանքի հնարավորության մասին որոշում կայացնելու համար:

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 19-ի նիստում կքննարկի ՀԱԷԿ-ին ռադիոակտիվ նյութերի արտահանման լիցենզիա տալու հարցը: