Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտայի հետ կապող մայրուղու շինարարությունը պետք է ավարտվի մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը: Այդ մասին նշված է ՀՀ քաղաքապետարանի կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:
ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում հայտնված որոշման համաձայն՝ մայրուղու շինարարության համար «Սահակյանշին» ընկերությանը լրացուցիչ պետք է ստանա 6.4 մլն դրամ; Սակայն գումարի փոխարեն շինարարական ընկերությանը կհատկացնեն ճանապարհին կից 9.1 հա. ազատ հողատարածքը, որի 1 քառ. մետրի շուկայական արժեքը հաշվարկվել է 70 հազ. դրամ:





























