Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում հիմնադրված Սոսեի եւ Ալենի ժառանգության հիմնադրամը եւ ծառերի տնկման հայկական նախագիծը հայտարարել են Հայաստանում Սոսե Թոմասյանի եւ Ալեն Եղիկյանի պատվին հիաշտակի անտառ հիմնելու մասին: Նրանք մի քանի ամիս զոհվել են ավտովթարի ժամանակ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:

Նշենք, որ Սոսեի եղբայր Վաչե Թովմասյանն ու մի քանի մոտ ընկերներ հիմնել են այդ հիմնադրամը երիտաարդ զույգի համար կարեւոր արժեքների առաջ քաշման համար՝ կրթություն, բարեգործություն, ժողովրդավարության զարգացում, հայրենասիրության տարածում: «Անտառը ծառայելու է  որպես Սոսեի ու Ալենի կենդանի հուշարձան, ինչպես նաեւ դրական ազդցություն կունենա Հայաստանի շրջակա միջավայրի վրա»,- ասել է Վաչեն:

Ծրագիրը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին՝ Սոսեի ծննդյան օրը, եւ կավարտվի Ալենի տարեդարձին՝ 2014թ.-ի մարտի 14-ին: Նախատեսվում է տնկել 50 000 ծառ 18 հա տարածքում, ինչպես նաեւ Հայաստանում ավելացնել ծառատունկի նախագծի առաքելության տեղեկացվածության մակարդակը: Տարածքը կորոշվի մոտ ժամանակներում, իսկ ծառատունկը կսկսվի 2014թ.-ի գարնանը:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի մայիսի 10-ին Վրաստանում ավտովթարից զոհվել են «ՍիվիլՆեթ» ընկերության կայքի մշակող եւ տեխնիկական խմբագիր Ալեն Եկիկյանը եւ նրա կինը՝ Սոսե Թոմասյան-Եկիկյանը: Ալենը եւ վարորդը տեղում են մահացել, իսկ Սոսեն գանգուղեղի ծանր վնասվածք է ստացել եւ վթարից հետո գիտակցության չգալով մահացել է: