Հայաստանի ոստիկանությունում, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, կազմավորվել է ՀՀ ոստիկանության մարտական եւ ֆիզիկական պատրաստականության բաժինը: Սակայն գործող նորմատիվ ակտերում բացակայում են ոստիկանների ֆիզիկական պատրաստության մասին դրույթները, ինչի պատճառով հստակ չէ, թե ոստիկանից ֆիզիկական ինչ պատրաստություն է պահանջվում, կամ ոստիկանն ինչպես պետք է պատրաստվի ու ով պետք է վերահսկի ոստիկանի ֆիզիկական պատրաստության աստիճանը:
Այդ բացերը վերացնելու համար ՀՀ ոստիկանությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը` փոփոխություն կատարել ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգի եւ պայմանների մեջ: Հարցը ներառվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17-ի նիստի օրակարգում:





























