Ադրբեջանը ամեն կերպ սպառազինվում է, որպեսզի հետ նվաճի Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Արդբեջանի կողմից Ռուսաստանին 18 ինքնագնաց 2С31 «Վենա» հրատանային սարքավորումների պատվերին:
Նրա խոսքով, եթե պատվերը կա, համապատասխանաբար, սպառազինությունը կարտադրվի: Ի պատասխան այն նկատառմանը, որ Ռուսաստանը նախկինում «Վենա» չէր թողարկում, Ալեքսանդր Խրամչիխինը ընդգծել է, որ դեպքը արտակարգ չէ: «Լինում են դեպքեր, երբ երկիրն այս կամ այն տեսակի զենք չի կիրառում, սակայն պատվերի դեպքում արտադրում է»,- կարծիք է հայտնել քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, Ալեքսանդր Խրամչիխինը նշել է. «Ադրբեջանը ամեն տեսակի սպառազինություններ է ձեռք բերում, որպեսզի հետ նվաճի Լեռնային Ղարաբաղը: Այդ պետությունն այլ նպատակ չի հետապնդում»:
Նշենք, որ ռուսական «Կուրգանմաշզավոդը» Ադրբեջանի համար սկսել է ինքնագնաց 2С31 «Վենա» հրետանային սարքավորումներ արտադրել:





























