Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսը կարող է դառնալ մահմեդական առաջին երկիրը, որն Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման փաստը կճանաչի որպես ցեղասպանությունը, ասվում է Vatican Insider-ում Մարկո Տոզատտիի հոդվածում, որի թարգմանությունը հրապարակել է inoСМИ-ն:

Այդ իրադարձությունը կարող է տեղի ունենալ դատապաշտպան Մուհամեդ Սաադ Հայրալիի աննախադեպ քայլից հետո: Վերջինս այս հարցի շուրջ իրավական հայց է ներկայացրել: Այս հարցի շուրջ առաջի դատական լսումները կմեկնարկեն այս տարվա դեկտեմբերի հինգին:

Եգիպտոսում միլիոնավոր մարդիկ դիտել են հայերի ցեղասպանության վերաբերյալ թոք-շոու. Թուրքիայի դեմ հայց է ներկայացվել 

Եգիպոսում վերջերս տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները անմիջական դեր են ունեցել այդ գործընթացը կազմակերպելու վրա: Մուրսիի պաշտոնանկությունից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել ժամանակավոր կառավարությունը եւ կողմ է արտահայտվել իսլամիստ Մուրսիի՝ իշխանության վերադառնալուն:

Էրդողանի արտահայտությունները Եգիպտոսում բոլորին չէ, որ դուր են եկել: Պարբերականներում հակաթուրքական ուղղվածության բազմաթիվ հրապարակումներ եւ մեկնաբանություններ են հայտնվել: Հենց այստեղ էլ ի հայտ է եկել Հայոց ցեղասպանության խնդիրը, որը մինչ օրս հերքում են թուրքական իշխանությունները՝ չնայած բազմաթիվ պատմական փաստերի:

Առաջարկություն կա նաեւ Կահիրեում ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցել: Կառավարությանն առաջարկվել է դիվանագիտական քայլեր ձեռնարկել, որպեսզի ստիպել Թուրքիային ցեղասպանության զոհերի հետնորդներին փոխհատուցում վճարել: