Հայաստանն ավարտել է իր արժեթղթերի շնորհանդեսը, որոնք շուկայում հայտնվելու են այս կամ հաջորդ շաբաթ:
Դրանք կարող են անվանվել «Քարդաշյան» պարտատոմսեր: Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը:
Երբ դա տեղի ունենա, կարելի է ֆինանսավորման արժեքի նկատմամբ բարձր հետաքրքրվածություն ակնկալել:
Բայց մինչ այդ հարկավոր է որոշել դրանց անունը: ԱՄՆ-ից դուրս թողարկվող դոլարային պարտատոմսերը հաճախ որոշակի անվանումներ են ստանում. Ավստրալիայում՝ «Կենգուրու», Ճապոնիայում՝ «Սամուրայ», Մոնղոլիայում՝ «Չինգիզ»:
Իսկ Ինչո՞վ է հայտնի Հայաստանը: Ի թիվս այլոց, ծիրանով, որի հայրենիքը, կարծում են, այդ երկիրն է, ինչպես նաեւ Քարդաշյաններով:
«Ծիրան» պարտատոմսերը լավ են հնչում, սակայն ավաղ, քիչ հավանական է, որ դրանք տարածում գտնեն: «Standard Bank»-ի զարգացող շուկաների վերլուծաբան Թիմ Էշը հաճախորդներին տրված գրառումներում արդեն անվանում է հնարել՝ «Քարդաշյան» պարտատոմսեր: Այնպես որ, անվանումն արդեն կա:




























