Նախկին ոստիկանապետ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը Հայաստանի գլխավոր դատախազ դառնալու տրամադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Ալիկ Սարգսյանը՝ արձագանքելով լուրերին, թե նա էլ է դատախազի հավանական թեկնածուներից մեկը:
«Նման թեմա, խոսակցություն չկա: Դրանք հերթական իմպրովիզացիաներն են եւ իմ շուրջ հյուսված հերյուրանքները»,-ասաց նա:
Հարցին, թե իրեն նման առաջարկություն էչե՞ն արել կամ ինքը նման ցանկություն չունի՞, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ոչ, ոչ, նման բան չի եղել: Ես էլ իմ հերթին, ոչ կուզեի, ոչ նման խոսակցություն կա, եւ ոչ էլ դրա մասին երբեւէ մտածել եմ: Դրա տրամադրությունն էլ չունեմ»:





























