Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հրապարակել է իր կողմից կառուցվող գործարար ակտիվության եւ գործարար միջավայրի ցուցանիշները:
Ըստ այդմ՝ գործարար ակտիվության ցուցանիշը 2013 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 58,2՝ վկայելով լավատեսական տրամադրությւոնների գերակայության մասին: Սակայն նախորդ եռամսյակի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 1,5 կետով: Ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 61, ամենացածր ցուցանիշը՝ շինարարության ոլորտում՝ 56.0:
Գործարար միջավայրի ցուցանիշը 2013 թ. երկրորդ եռամսյակում կազմել է 53,7՝ նախորդ եռամսյակի համեմատ նվազելով 1,8 կետով: Այստեղ նույնպես ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերությունում՝ 55,9, իսկ ամենացածրը՝ շինարարությունում՝ 50,0:




























