Եվրոպայում անվտանգության eu համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում պաշտպանության նախարարության հաստիք կստեղծվի:

Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստի օրակարգում:

Ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած հիմնավորման՝ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա: Բացի այդ՝ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ ՊՆ ներկայացուցիչը անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված եւ Հայաստանի Հանրապետությանն առնչվող հարցերի քննարկմանը: