Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին եւ ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրի ղեկավար Քերըն Հիլլիարդին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Քերըն Հիլլիարդը հիշեցրել է, որ նախորդ հանդիպման ժամանակ վարչապետ Սարգսյանը խնդրել էր, որ հնարավորության դեպքում ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ օժանդակություն տրամադրի Հայաստանին՝ գյուղատնտեսական հաշվառումն իրականացնելու նպատակով: Ըստ տիկին Հիլլիարդի, ԱՄՆ կառավարությունը բավարարել է այդ խնդրանքը եւ Հասաստանին լրացուցիչ մեկ միլիոն դոլար կտրամադրվի:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: