Հանրաքվե դնելու հնարավորությունը որոշում է պետության ղեկավարը, Ազգային Ժողովի համապատասխան մեծամասնությունը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու հարցը հանրաքվեի դնելու առաջարկին:

«Ես անձամբ չեմ որոշում, կա սահմանադրություն, կա կարգ»,- ասաց Շ. Քոչարյանը: