«Գազպրոմի» առաջարկությունը Լիտվային նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն գնահատել է որպես անիրականանալի պահանջների ցանկ՝ հայտարարելով, որ այդ հարցում ինքը բանակցային գործընթաց չի տեսնում:

Նա հավելել է. «Կոչ եմ անում կառավարությանն այս իրավիճակում արագացնել ցածրացված բնական գազի տերմինալի շինարարությունը եւ հնարավորինս շուտ փորձել նվազեցնել կախումը «Գազպրոմ»-ից: Այսպիսին է իմ գնահատականը»,-հայտարարել է նա, փոխանցում է DELFI-ն: