Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը չի ցանկանում մեկնաբանել իրեն գլխավոր դատախազ նշանակելու լուրերը: Այսօր սեպտեմբերի 19-ին  Դավիթաշեն վարչական շրջանում անձնագրերի եւ վիզաների վարչության նոր շենքի բացմանը նշեց նա:

Հարցին, թե  ինչպես կմեկնաբանի իրեն գլխավոր դատախազ  նշանակելու լուրերը, նա պատասխանեց. «Ցանկացած հարց, որը չի առնչվում օրվա խորհրդին, չեմ պատասխանելու»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մամուլում շրջանառվում են գլխավոր դատախազի հնարավոր թեկնածուների չորս անուններ՝  Արթուր Օսիկյան, Դավիթ Հարությունյան, Վահրամ Շահինյան եւ Գեւորգ Կոստանյան: