Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պնդում է, որ ռուսական «Ուրալկալի» ընկերությունը սնանկ է, իսկ ընկերության ղեկավարությունը կանխամտածված կերպով է սադրել կալիումային սկանդալ, որպեսզի արժեզրկի բորսայում արժետոմսերն ու թքցնի իր խնդիրները:
«Ընկերությունը սնանկ է, եւ թող լինի մեկը, ով կհերքի իմ այսօրվա կարծիքը»,-ասել է Լուկաշենկոն՝ արտաքին-տնտեսական հարցերով ժողովի ժամանակ: «Երեւում է, որ այդ բորսայական ավազակները ցանկանում էին խնդիրները լուծել «Բելառուսկալիի» հաշվին»,-շարունակեձլ է Լուկաշենկոն, հավելելով, որ «հենց նրանց մոտ էլ ամեն ինչ կործանվել է»:
Լուկաշենկոն նաեւ կարծում է, որ շուկայի կործանման ֆոնին հեշտ էր կոծկել իրենց խնդիրները: «Գուցե հենց այդ էր ամբողջ սրիկայության գաղափարը»: Լուկաշենկոյին առաջարկել են խոշոր կաշառք՝ «Ուրալկալին» կես գնով ձեռք բերելու, սակայն նա հրաժարվել է եւ հենց այդ ժամանակ «նրանք տապալել են շուկան»: «Ես խոսում եմ «Ուրալկալիի» գլխավոր սեփականատիրոջ մասին»,-մանրամասնել է Լուկաշենկոն:
Նա նաեւ հայտարարել է, որ կարող է Ռուսաստան արտահանձնել «Ուրալկալիի» գլխավոր տնօրենին, որին ձերբակալել են Մինսկում, հաղորդում է ԲելՏԱ-ն:
Բելառուսի համար «պատմական դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի, հետ հարաբերությունների զարգացումն է»,հավաստիացրել է բելառուսական նախագահը:




























