ԱՄՆ-ում անդամահատել են հայտնի ռուս բանաստեղծ Եվգենի Եվտոշենկոյի ոտքը: Նրան վիրահատել են Թալսա (Օքլոհոմայի նահանգ) քաղաքում:
Բանաստեղծին անոթների հետ կապված խնդիրներն սկսել են անհանգստացնել 1990-ականների վերջին: ԱՄՆ-ում նրա օրգանիզմում տիտանի անոթ են տեղադրել, որը սակայն չի միահյուսվել՝ նրա տարիքի պատճառով: Դրանից հետո բժիշկները որոշել են անդամահատել Եվտուշենկոյի ոտքը, գրում է «Կոմսոմոսկայա պրավդա»-ն:
Անդամահատումը տեղի է ունեցել օգոստոսին, սակայն բանաստեղծին հիվանդանոցից դուրս են գրել միայն վերջերս: Ներկայումս նա գտնվում է տանը՝ կնոջ եւ որդիների հետ եւ իրեն լավ է զգում:





























