Ամերիկացու տանը 850 հատ օձ են հայտնաբերել, ընդ որում դրանցից որոշ տեսակներ արգելված է պահել տանը: Օձերին իր տան նկուղում պահել է Շիրլի քաղաքի բնակիչ Ռիչարդ Պարինելլոն, ով աշխատում է կենդանիների պաշտպանության տեղածա ծառայությունում:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով իրավապահներին, Պարինելլոն օձերի անօրինական վաճառքով է զբաղվել: Օձերի շարքում եղել է բիրմայական պիթոն, որը Նյու Յորքում արգելված է պահել մասնավոր անձանց:

Պարինելլոյի տան օձերի մասին ոստիկանները տեղեկացել են գաղտնի հետաքննության արդյունքում: Գնորդի կարգավիճակով նրան այցելած ոստիկանին Պարինելլոն ասել է, որ իր ունեցած օձերի ու կրիաների ընդհանուր արժեքը կազմում է մոտ կես մլն դոլար, հաղորդում է Lenta.ru-ն: