Արդեն մեկ ամիս է, ինչ Գարեգին Նժդեհի կամրջից իրեն ցած նետած 27-ամյա Ա.Փ.-ն գտնվում է հիվանդանոցում: «Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա առողջական վիճակը նորմալ է, հավանաբար առաջիկա շաբաթվա ընթացքւոմ դուրս կգրվի հիվանդանոցում:

Ազջիկը դեռ չի քայլում, 20 օրից կսկսի քայլել: Թե ինչ հետեւանքներ կունենա միջադեպը նրա հետագա կյանքի վրա, հիվանդանոցից հայտնեցին, որ դա կերեւա առաջիկայում, երբ նա սկսի քայլել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 20-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Գարեգին Նժդեհի կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը հայտնել է, որ մոտ 25 տարեկան աղջիկ ցած է նետվել կամրջից: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 27-ամյա Ա. Փ.-ն ողջ է: Ոստիկանության աշխատակիցները մետրոյով տուժածին տեղափոխել են «Սասունցի Դավիթ» կայարան: Ա.Փ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: