Բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ոտաբոբիկ լուսանկարը, որն անկողնու վրա քնած է իր գաղտնի կարմիր ճամպրուկի կողքին: Լուսանկարն արվել է պաշտոնյայի բարեկամուհիներից մեկի հարսանիքի ժամանակ:
Daily Mirror-ում հայտնված նկարում երեւում է, թե ինչպես է անհոգ նախարարը քնած իր ճամպրուկի կողքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հենց այդ ճամպրուկի պատճառով վերջերս Բրիտանիայում կրկիրն սկանդալ էր առաջացել: Գնացքում ուղեւորներից մեկն անարգել լուսանկարել էր վերոհիշյալ կարմիր ճամպրուկը, որի վրա է եղել նաեւ բանալին: Վարչապետն առանց այն որեւէ մեկի վերահսկողությանը հանձնելու հեռացել է վագոնից: Դրա համար լրագրողները նրան մեղադրել էին պետական գաղտնի փաստաթղթերի հանդեպ անուշադրության մեջ:





























