Այս շաբաթ ՀԴԲ վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրում նախորդ տարի կատարված հանցագործությունների մասին: Փաստաթղթի համաձայն՝ Չիկագոյում բռնության պոռթկումը այն դարձրել է Ամերիկայի ամենաարյունալի քաղաքը:
Այս քաղաքում նախորդ տարի՝ մի քանի տարվա մեջ առաջին անգամ, 500 սպանություն է կատարվել: Այն դեպքում, երբ նախկին «քրեական առաջատար» Նյու Յորքում այդ թիվն ընդամենը 419 էր: Ընդ որում, բնակչության թվով Չիկագոն զգալի՝ 2,7 միլիոնով զիջում է ութ միլիոն բնակչություն ունեցող Նյու Յորքին: Համեմատության համար՝ 2011թ. ՀԴԲ-ն Չիկագոյում 431 սպանություն էր արձանագրել, Նյու Յորքում՝ 515, փոխանցում է Russia Today-ը:
Ընդհանուր առմամբ, ՀԴԲ-ի տվյալով, ԱՄՆ-ում հանցագործությունների թիվը վերջին տարիներին աճել է: Հատկապես մեծ է սպանությունների, այդ թվում՝ ոչ կանխամտածված, թիվը:
ՀԴԲ-ի տվյալով, երկրի սպանությունների 69%-ը հրազենով է կատարվում: ԱՄՆ-ի առավել վտանգավոր քաղաքների հնգյակում են նաեւ Դեթրոյթը (386 սպանություն), Ֆիլադելֆիան (331) եւ Լոս ԱՆջելեսը (299): The Washington Post-ի տվյալով, Դեթրոյթի բնակչության թիվը հաշվի առնելով՝ այնտեղ յուրաքանչյուր 1832-րդ բնակիչը սպանվում է:





























