Իսպանական Բարսելոնայում երկու արվարձանային գնացքների բախման արդյունքում վնասվածքներ է ստացել առնվազն 22 մարդ, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրեսը՝ վկայակոչելով երկաթուղային ընկերության ներկայացուցչին:

Անտոնիո Կարմոնայի խոսքով՝ միայն 10 տուժածներին է հարկավոր եղել բժիշկների օգնությունը, կարիք չի եղել նրանցից ոչ մեկին հիվանդանոց տեղափոխել: Տեղ ունեցածի պատճառների մասին դեռեւս չի հաղորդվում, հաղորդվում է «ՌԻԱ Նովոստին»: