Անկախության անցած փուլը մեզ դասեր է տվել, եւ մենք պարտավոր ենք քաղել դրանք ու ճիշտ կառուցել մեր ապագան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ:
«Կարծում եմ, անկախության ամենակարեւոր դասն այն է, որ անկախության հաստատումն ու պահպանումը ակնթարթային քայլեր չեն, դրանք ենթադրում են ամենօրյա աշխատանք բոլորի կողմից: Անկախության երկրորդ դասն է. հավատ սեփական ուժերի նկատմամբ: Երորդ դասն այն է, որ անկախության սպասելիքներն ու իրական արդյունքները միմյանց չեն համընկնում, եւ անհրաժեշտ է լինել հավասարակշռված ու իրատես»,- նշել է Արծվիկ Մինասյանը:
Նրա համոզմամբ, չորրորդ դասը պետություն եւ իշխանություն հասկացությունների տարբերակումն է, որը մշտապես պետք է հաշվի առնել: Նրա խոսքով իշխանությունը դեռ պետություն չէ, եւ չի կարելի դժգոհելով իշխանություններից բարկանաl պետության վրա: «Պետությունը մենք բոլորս ենք: Մեր պետության տարածքը հետագայում կընդլայնվի, իսկ այսօր պետք է լինել պահանջկոտ քաղաքացի, եւ միայն պահանջկոտ քաղաքացին կարող է ստիպել իշխանություններին իրական բարեփոխումներ անցկացել»,- կարծիք է հայտնել պատգամավորը՝ ընդգծելով, որ վերջին դասը մեր հերոսների ճիշտ ընկալումն է եւ նրանց խորհուրդներով առաջնորդվելու անհրաժեշտությունը:
Հայաստանում սեպտեմբերի 21-ին տոնում են Անկախության օրը:





























