Փարիզում սեպտեմբերի 21-ին Հայաստանի դեսպանության ղեկավարությամբ ֆրանսիական Վար մարզի Ռոկբրյուն –սյուր-Արժան բնակավայրում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Նախաձեռնության հեղինակն եւ հուշարձանի ճարտարապետը Անդրանիկ Զաքարյանն է: Այդ մասին գրում է «Nouvelles d`Arménie» ամսագիրը:
Հուշարձանի բացման արարողությանը կմասնակցեն Ռոկբրյուն –սյուր-Արժանի քաղաքապետ Լյուկ Ժուսը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն, Անրի Ժիբերաելը, Ալեն Մուան- Բրեսանը, Ֆրանսուա Ռոշբլուան, Գի Տեսյեն, Արեւելյան Վարի Հայերի ահմընդհանուր միության նախագահ Ժակի-Բեատրիս Լեկյոն եւ այլ պաշտոնյաներ: Արարողության ժամանակ Ֆաբյեն եւ Լորանս Շանոյանները կկատարեն Կոմիտասի ստեղծագործություններից:





























