Բրիտանացի բժիշկները նախազգուշացնում են, որ դաջվածքների թանաքից կուտակված տոքսինները կարող են հավաքվել օրգանիզմում եւ օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել: Էքսպերիմենտները ցույց են տալիս, որ թանաքի որոշ տեսակներ կանցերոգեններ են պարունակում: Գիտնականները պնդում են, որ թանաքն ընտրելիս խիստ վերահսկողություն է անհրաժեշտ:
Հետազոտության ղեկավարը զարմացել է, իմանալով, որ դաջվածքների բիզնեսում թանաքն ընտրելիս կանոնակարգող օրենքներ չկան: Նա հայտնաբերել է, որ կարմիր թանաքը պարունակում է սնդիկ, իսկ կարմիր եւ կապույտ թանաքները՝ կոբալտ: Այդ մետաղները հաճախ հանգեցնում են քաղցկեղի, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Համանման եւս մեկ հետազոտության արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում դաջվածքներ անելու համար օգտագործվող 21 թանաքներից 13-ում պարունակվում են կանցերոգեն նյութեր:
Մինչ այդ, ինչպես գրում է Mailon Sunday-ին, Ամերիկայում դեռեւս 2 տարի առաջ սեւ թանաքում հայտնաբերել են բենզոպիրեն, որը կենդանիների վրա փորձարկումների ժամանակ նրանց մոտ քաղցկեղ է առաջացրել:





























