Մարդու բոլոր կենսաբանական գործընթացները կախված են նրա բիոռիթմերից: Կախված օրվա ժամերից, սեզոնից, փոխվում է հորմոնալ հավասարակշռությունը, ներքին համակարգերի վիճակն ու ակտիվությունը, տրամադրությունն ու արտաքին տեսքը: Գիտնականներն ուսումնասիրել են բիոռիթմերը եւ պարզել, թե երբ է մարդն ամենավատ տեսքն ունենում: Պարզվել է, որ մարդն ամենավատ տեսքն ունենում է ժամը 16-17-ին: Դրան նպաստում է արյան մեջ գլյուկոզայի նվազումը, ինչն անդրադառնում է օրգանիզմի էնեգետիկ պաշարների վրա:
Բացի այդ, այդ ժամանակահատվածում կուտակվում է սթրես եւ հոգնածություն, ինչի պատճառով էլ մարդն ամենավատ տեսքն է ունենում: Այդ գործոնները հանգեցնում են նրան, որ կնճիռներն ավելի խորն են թվում, մեծանում են աչքերի տակի պարկերը, ինչը բացասաբար է անդրադառնում արտաքին տեսքի վրա, հաղորդում է Medvesti.com-ը:
Հետազոտության հեղինակը պնդում է, որ մարդու դեմքն օրվա ընթացքում փոխվում եւ ամենալավ եւ ամենաերիտասարդ տեսքն այն ունենում է առավոտից, չնայած շատերի հակառակ համոզմանը: Դրանից հետո մաշկն ակտիվորեն հարստանում է ճարպային կաթիլներով,մ սակսվում է հիդրատացման գործընթաց: Հարկ է նշել ,որ 15 ժամից հետո նշանակալիորեն նվազում է մաշկի ռեգեներատիվ գործառույթը: Բջիջներն ավելի քիչ էստրոգեն եւ պրոգեստերոն են արտադրում, ինչը վատացնում է դեմքի արտաքին տեսքը: Այս պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս կոսմետելոգին այցելել առավոտյան ժամերին:





























