2001թ. աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերը կրճատվել են 33%-ով, ընդ որում` երեխաների մոտ՝ 52%-ով, ասված է երկուշաբթի ՄԱԿ-ի տարածած ՄԻԱՎ/ՁԻԱՀ ամենամյա զեկույցում:
Ըստ UNAIDS-ի` 2012թ. ամբողջ աշխարհում հաշվվում էր 35,3 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 70%-ը Աֆրիկայում՝ Սահարայից հարավ ընկած պետությունների բնակիչներ էին: Ըստ փորձագետների` 2012թ. գրանցվել էր ՄԻԱՎ-ի վարակվածության 2,3 միլիոն նոր դեպք, այդ թվում՝ 260 հազարը երեխաների մոտ: Մեկ տարվա ընթացքում շուրջ 1,6 միլիոն մարդ մահացել էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից, հայտնում է «Ֆրանս Պրեսը»:
2005թ. գրանցվել էր ՄԻԱՎ-ով վարակվածության 2,5 միլիոն դեպք, հիվանդության զոհ էր դարձել 1,8 միլիոն մարդ: Զեկույցում նշվում են ՄԻԱՎ վարակակիր հղի կանանց բուժելուն ուղղված լուրջ ջանքերը, որոնք թույլ են տալիս այս կամ այն չափով փրկել երեխային հիվանդությունը ժառանգաբար փոխանցելուց: Այսպես, դեռ 2009թ. ծնվելիս երեխային հիվանդությունը փոխանցելու հավանականությունը 31% էր: 2009թ. այդ ցուցանիշը նվազել էր մինչեւ 9%-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























