Հարավային Քարոլինայի նահանգի անհայտ բնակիչը շահել է ամերիկյան Powerball վիճակախաղի ջեքփոթը, որի մասին սեպտեմբերի 23-ին հայտնել են վիճակախաղի կազմակերպչական կոմիտեի ներկայացուցիչները:

400 մլն դոլար շահած հաջողակը որոշել է գաղտնի պահել իր անունը: Հարավային Քարոլինայի բնակիչը պատմել է, որ տոմսը գնել է քաղաքի լցակայաններից մեկում, որտեղ որոշել է կնոջ համար հոթ-դոգ գնել: Խանութում հոթ-դոգ չի եղել եւ նա որոշել է դրա փոխարեն վիճակախաղի տոմս գնել՝ 20 դոլար արժողությամբ, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Տղամարդու խոսքով՝ ինքը կյանքում երկրորդ անգամ էր վիճակախաղի տոմս գնում: Այս ջեքփոթն իր մեծությամբ 4-րդն է ԱՄՆ պատմության մեջ:

Վիճակախաղի պայմանները հետեւյալն են. հաղթողը կարող է ստանալ ողջ գումարը, սակայն այն կտրամադրվի 29 տարվա ընթացքում, կամ համաձայնում է միանգամից ստանալ գումարը, բայց այդ դեպքում՝ նրան կտրվի միայն 233 մլն դոլար: