Օվուլյացիայի շրջանում կնոջ բույրը գերազանցում է մյուս կանանց տեստոստերոնի մակարդակը, որն, իր հերթին, նրանց ագրեսիվ է դարձնում, պարզել են ամերիկացի գիտնականները:
Հայտնի է, որ օվուլյացիայի հոտը որոշ մարդկանց համար հաճելի է, բայց նրանք չեն գիտակցում, թե ինչպես է դա ազդում է իրենց վարքի վրա: Նախկինում Ֆլորիդա նահանգի համալսարանից Ջոն Մեները պարզել էր, որ դա կարող է մեծացնել տղամարդկանց տեստոստերոնի մակարդակը ՝ փորձի մասնակիցները հակվում էին սիրահետումների: Այս անգամ Մեները եւ նրա գործընկեր Ջեյմս ՄաքՆալթին որոշեցին պարզել, թե ինչպես է նույն հոտը ազդում է կանանց վրա:
18 - ից 21 տարեկան աղջիկների երկու խմբերի տրվել են շապիկներ. առաջին խումբը դրանք կրել է դաշտանային շրջանի 13-15-րդ օրերին(սեռական ակտիվության բարձր մակարդակ), երկրորդը 20-22-րդ օրերին(սեռական ակտիվության ցածր մակարադակ): Ընդ որում նրանց խնդրել են զերծ մնալ սեռական հարաբերություններից, օգտագործել անհոտ օճառով եւ շամպուն, առհասարակ չօգտագործել օծանելիք ու դեզոդորանտ, չուտել «հոտավետ» ուտելիքներ:
Երրորդ խումբը պարզապես պետք է հոտոտեր շապիկները. Գիտնականները ասել էին աղջիկներին, որ հետազոտության նպատակն է գնահատել «որքան բան կարող ենք ասել մարդու մասին՝ այդ ընթացքում նրան երբեւէ չտեսնելով», եւ չէին հայտնել, թե երբ են այդ շապիկները կրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պարզվել էր, երբ կանայք հոտոտում են սեռական բարձր ակտիվությամբ աղջիկների շապիկները, տեստաստերոնի մակարդակը բարձրանում է, եւ հակառակը, ցածր ակտիվության հոտը այն նվազեցնում էր: Ավելի վաղ հաստատվել էր, որ տեստաստերոնը կապ ունի ագրեսիվության եւ մրցակցության ոգու հետ, ուստի գիտնականները համոզված են, որ օվուլյացիայի շրջանն ազդում է ինչպես տղամարդկանց, այլ նաեւ կանանց վրա՝ նրանց դարձնելով ագրեսիվ ու շրջապատի հանդեպ թշնամական տրամադրվածությամբ:





























