Ռոսպոտրեբնադզորը ռուս սպառողներին նախազգուշացրել է Լիտվայից ռուսական շուկա ներմուծվող կաթնամթերքի եւ մսամթերքի անորակության եւ վտանգավորության դեպքերի բացահայտման մասին:
«Գնալով մեծացող տագնապով ականատես ենք լինումայն փաստին, թե ինչպես է լիտվական կաթնամթերքի որակին հեռանում է տեխնիկական կանոնակարգի պահանջներից»,-հայտարարել է Օնիշչենկոն: Խնդիրները կապված են լիտվական պանրում ճարպերի պարունակության եւ կաթնաշոռում խմորիչների պարունակության հետ:
Օնիշչենկոն արգելել է Լիտվայից կաթ ներկրել
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արդեն արգելել է մի շարք լիտվական կաթնամթերքի ներմուծումը:
Օնիշչենկոյի խոսքով՝ ներկայումս լիտվական կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան դժվարանում է նաեւ այն պատճառով, որ Լիտվայի պաշտոնական իշխանությունները լրատվամիջոցներում չեն համաձայնում Ռոսպոտրեբնադզորի գնահատականների հետ:




























