ԱՄՆ Սենատի անդամ Ռիչարդ Դուբինը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Հայաստանի եւ Հայիթիի փրկությանը:
Ըստ օրինագծի, անտառները 20 տարվա ընթացքում պետք է վերականգնվեն եւ դրանց մակերեսը պետք է հասցվի 90-ականների մակարդակին, հաղորդում է Հայ Դատի Ամերիկյան հանձնախումբը:
Հայ Դատի Ամերիկյան հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել սենատորին իր դիրքորոշման, ինչպես նաեւ այն հարցերին աջակցելու համար, որոնք վերաբերում են հայերի շահերին:




























