Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մարտի 23-ին կործանվել է թուրքական զինված ուժերի ռազմական ուղղաթիռը:

Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, վթարի արդյունքում զոհվել է մեկ զինվոր, երեքը՝ լուրջ վնասվածքներ են ստացել:

Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի կապակցությամբ հետաքննություն է անցկացվում: