Թուրքական ընկերությունը չի վճարում վրացի նավաստիների վեց ամսվա աշխատավարձը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, նավաստիներ Զուրաբ Խաբաձեի եւ Գենադի Շերվաշիձեի ընտանիքները դիմել են օգնության համար:
Թուրքական ընկերությանը պատկանում «Ադվես» նավը, որը այս պահին կանգնած է Բաթումի նավահանգստում:
Թուրքական բեռնանավը ձերբակալել էին Սեւ ծովում նավահանգստային տուգանքների պատճառով: Վրացի նավաստիների հետ միայն հեռախոսային կապ է հստատվել: Նախնական տեղեկություններով, ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով բարդացել է նավաստիներին պարեն հասցնելու գործը:



























