Խորվաթիան աջակցել է ՄԱԿ-ի անդամ-պետություններից շատերի ԱԽ-ի բարեփոխությունների վերաբերյալ նախաձեռնությանը եւ առաջարկել է ԱԽ-ում մեկ տեղ հատկացնել Արեւելյան Եվրոպայի երկրներին: Առաջարկը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչը: «Մեկ ոչ մշտական տեղ պետք է հատկացվի Արեւելյան Եվրոպայի պետությունների համար:
Դա լավագույնս կարտացոլի միջազգային հարաբերությունների իրողությունները 21-րդ դարում», - նշել է Յոսիպովիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ Արեւելյան Եվրոայի համար ՄԱԿ-ի ԱԽ-ի ոչ մշտական անդամների շարքում տեղ հատկացնելու առաջարկն ավելի վաղ հնչեցրել էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Յանուկովիչն առաջարկել է Արեւելյան Եվրոպայի երկրներին ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամի տեղ տրամադրել





























