Հայաստանի սփյուռքի նախարարությունում սեպտեմբերի 27-ինտեղի է ունեցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի եւ Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության դեսպանության միջեւ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունելով Քուվեյթի Պետության՝ սիրիահայերին աջակցելու պատրաստակամությունը, մասնավորապես ասել է. «Արդեն ավանդույթ է դարձել  աշխատանքը Քուվեյթի դեսպանության հետ: Անցյալ տարի դեկտեմբերին Քուվեյթի Պետությունը 100.000 ամերիկյան դոլար նվիրեց Սիրիայում ծավալված իրադարձությունների հետեւանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության գործին, որն ուղղվեց սննդի ձեռքբերմանը: Հերթական օգնությունը, որ նորից տրամադրվում է 100.000 դոլարի չափով, պետք է ուղղվի սիրիահայ դպրոցական եւ այլ կրթական ծրագրերի իրականացմանը: Գումարը կփոխանցվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ին: Նախարարը նշել է նաեւ, որ սիրիահայերին ուղղված բոլոր օգնությունները կազմակերպվում են այս կենտրոնի միջոցով:

Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասսար Մոհամմմեդ ալ-Քաբանդին շնորհակալություն է հայտնել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին համագործակցության համար եւ հավելեց. «Ես ուրախ եմ գտնվել նախարարությունում: Սա մեր վերջին այցելությունը չէ, նոր ծրագրեր կան: Աջակցելու ենք նաեւ Նոր Հալեպ ծրագրին: