Փարիզում անցկացվող «Top Resa» Զբոսաշրջության եւ ճանապարհորդության միջազգային մասնագիտական ցուցահանդեսի շրջանակներում, ուր Հայաստանը ներկայացնում են մոտ մեկ տասնյակ տուրիստական գործակալություններ, սեպտեմբերի 25-ին, տեղի է ունեցել Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը։
Այնուհետեւ դեսպան Չիտեչյանը ելույթ է ունեցել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության կոնֆերանսին: Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջության գրավիչ պայմաններին, ոլորտի դինամիկ ընդլայնմանը եւ դրա զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ զբոսաշրջության խթանման գործում պետության կողմից ընձեռնած հնարավորությունների լայն շրջանակին:
Միջոցառման ժամանակ պայմանավորվածություն ձեռք է բերվել Հայաստանի դեսպանի եւ Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության նախագահի միջեւ` 2014թ աշնանը կազմակերպել Տուրիզմի ավագ մասնագետների ֆրանսիական ընկերակցության ներկայացուցիչներից բաղկացած հատուկ խմբի այց Հայաստան:





























