Սոմալիի ծովահենները Հնդկաստանի ափերի մոտ առեւանգել են թուրքական «MV Frigia» նավը, որը նավարկում էր Մալթայի դրոշի ներքո:

Ինչպես հաղորդել են Հնդկական օվկիանոսի ջրերում պարեկություն անող եվրոպական ռազմածովային ուժերի ներկայացուցիչները, նավը առեւանգվել է Աֆրիկայի ափերից ավելի քան 1000 կմ հեռավորության վրա:

Associated Press-ի տվյալներով, նավում են գտնվում Թուրքիայի 19 եւ Ուկրաինայի 2 քաղաքացիներ:

Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: