Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, որի վրա հիմնվելով պետք է զարգացնել հարաբերությունները։ Այս մասին, սեպտեմբերի 27-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին գործեր եւ եվրոպական հարցերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշմանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։ Միրոսլավ Լայչակը նշել է, որ սլովակյան կողմն ակնկալում է հարաբերությունների զարգացում հատկապես առեւտրատնտեսական փոխգործակցության բնագավառում։

Զրուցակիցները քննարկել են, ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող համագործակցությունը, Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։