Ավելի քան 10 տարվա ընթացքում առաջին անգամ Գվինեայում, որն արեւմտաաֆրիկյան տարածաշրջանում հայտնի էր քաղաքական անկայունությամբ, առաջին անգամ խորհրդարանական ընտրությունները սկսվել են շաբաթ օրը, հաղորդում է «Ֆրանս Փրես» գործակալություն:
Մոտ 8 մլն ընտրողները պետք է քվեարկեն 1700 թեկնածուների օգտին: Նրանք հավակնում են Ազգային ասամբլեայի մեկ պալատի 114 տեղին, որի աշխատանքներն այժմ իրականացնում է ժամանակավոր խորհրդարանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նախընտրական քարոզարշավն ու ընտրությունների նախապատրաստական աշխատանքները Գվինեայում ուշ են սկսվել եւ ուղեկցվել են հուզումներով ու զոհերով, նշում է «Ֆրանս Փրեսը»: Գվինեայում խորհրդարանական ընտրությունները չեն անցկացվել 2002 թ.-ից: 2002թ.-ի ընտրությունների արդյունքում տեղերի մեծամասնությունը զբաղեցնում էին նախագահի կողմնակիցները:





























