Բրիտանական սուպերմարկետների ցանցը հոգեկան հիվանդների կառնավալային կոստյումներ է վաճառքի հանել ՝ բազմաթիվ քննադատությունների արժանանալով: Արդյունքում կոստյումները հանվել են վաճառքից, դրանք արդեն անհասանելի են Asda եւ Tesco կայքերում:
Խանութների երկու ցանցերն էլ ներողություն են խնդրել՝ վրդովված մեկնաբանություններ ստանալուց հետո, այդ թվում՝ Mind բարեգործական հիմնադրամից, որը զբաղվում է հոգեպես անառողջ մարդկանց օգնելով, հայտնում է BBC-ն:
Asda ցանցը նաեւ հայտարարել է, որ զգալի նվիրատվություններ կանի Mind հիմնադրամին:
Tesco ցանցն էլ գրել է. «Խորապես ցավում ենք, եթե ինչ-որ մեկին վիրավորել ենք, եւ վաճառքից հանում ենք այդ ապրանքատեսակը»:





























