Հունաստանում կալանավորել են ուլտրաաջ «Խրիսի ավգի» (Ոսկե արշալույս) կուսակցության ղեկավար Նիկոլաս Միխալոլիակոսին: Ձերբակալվել են նաեւ այդ կուսակցության կողմից ընտրված մի քանի պատգամավորներ: Հաղորդվում է, որ նրանք տեղափոխվել են Աթենքի ոստիկանության գլխավոր վարչություն եւ շուտով կներկայացվեն դատախազին: Կուսակցությունն իր կողմնակիցներին փողոցային ապստամբության կոչ է արել:
«ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ՝ կալանավորվել են կուսակցության եւս 30 ակտիվիստներ: Կալանքի որոշումներ են կայացվել նաեւ «Խրիսի ավգիի» անդամ եւս մի քանի պատգամավորների նկատմամբ:
Նեոնացիստական կուսակցության նկատմամբ հետաքննությունն սկսվել է այդ կուսակցության գրոհայինների կողմից 34-ամյա երաժիշտ եւ հակաֆաշիստ Վավլոս Ֆիսասի սպանությունից հետո:
Այդ սպանությունը բուռն արձագանք է առաջացրել ողջ Հունաստանում: Երկրի խոշորագույն քաղաքներում բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունեցել՝ ընդդեմ այդ սպանության:





























