Հայտնի է, որ միգրենն առաջացնում է գլխի ու պարանոցի թուլացնող հաճախակի ցավեր, սակայն, մինչ այժմ մասնագետների մեծամասնությունը այն չէին համարում վտանգավոր խանգարում, ինչը տեւական հետեւանքներ չի ունենում:
Սակայն, վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ, ըստ էության, միգրենը կարող է ուղեղի ընդհանուր կառուցվածքում տեւական ազդեցություն ունենալ, հատկապես միջավայրի հետ համատեղ: Եվ մինչ դեռ որոշ փոփոխություններ են համարվում են անվնաս, մյուսները կարող են հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ինչպես օրինակ կաթվածը:
Ըստ գիտական նոր աշխատանքի, որը հրապարակվել է Neurology ամսագրի օնլայն համարում, Դանիայում Կոպենհագենի համալսարանի հետազոտողները եւ Մոնտեֆլորում միգրենի բուժման կենտրոնում (Բրոնքս, Նյու-Յորք) անցկացրել է նախորդ ուսումնասիրությունների մեթա-անալիզ, երբ գլխացավը դիտարկվում էր մագնիսական ռեզոնանսային պատկերում (MRI):
«Այս անգամ մեթա-անալիզը ինչպես հարկն է անցկացվեց, քանի որ միգրենի շատ հետազոտություններ աննշան են, որպեսզի որոշակի արժեք ունենան, եւ դրանց արդյունքները հակասական են»,- NewsFox հեռուստաալիքին հայտնել է բժիշկ Ռիչարդ Լիփթոնը, ով հրապարակման համահեղինակն է ու Միգրենի բուժման կենտրոնի գլխավոր նյարդաբանը:





























